ԿԺԴՀ-ն դժվարություններ չի կրի նույնիսկ եթե «թշնամիները պատժամիջոցներ սահմանեն տասը կամ հարյուր տարով»: Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը՝ ելույթ ունենալով Գիտությունների պետական ակադեմիայի գիտնականների առջև:
«Ծանր փորձությունների պայմաններում Կորեական հեղափոխության հաղթանակների գաղտնիքներից մեկն այն է, որ մենք առաջնահերթ ուշադրություն էինք դարձնում գիտության ու տեխնիկայի զարգացմանը: Ինքնուրույն ազգային տնտեսության հիմքի, գիտատեխնիկական կադրերի ու նրանց պայծառ գլուխների շնորհիվ մենք դժվարություններ չենք ունենա նույնիսկ եթե թշնամիները պատժամիջոցներ սահմանեն տասը և հարյուր տարով», - ԿԺԴՀ-ի ղեկավարի խոսքը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Նշվում է, որ Կիմ Չեն Ինը կարգադրել է դրամական պարգևներ հանձնել ակադեմիայի աշխատակիցներին: