Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել լրագրողներ Մեհմեդ Ալթանի և Շահին Ալփայի գործով, որոնց կալանավորումը մարդու իրավունքների ոտնահարման դրսևորում էր։ News.am-ի հաղորդմամբ, Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ Մեհմեդ Ալթանի և Շահին Ալփայի ձերկալումն ու կալանավորումը խախտում են մարդու իրավունքները և ազատ արձակման որոշում է կայացրել։
Վերոնշյալ լրագրողները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ։ Նշենք նաև, որ Մեհմեդ Ալթանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողներից է։