ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն արձագանքել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ «կեղտոտ անցքերից եկող» միգրանտների մասին հայտարարությանը, հայտնում է NEWS.am-ը:
«Բնավորությունը կարևոր է ամեն տեղ, բայց երբ դրա պակասը նկատվում է Սպիտակ տանը, հետևանքները սարսափելի են լինում: Նա ևս մեկ անգամ խայտառակեց մեր բարձրագույն ատյանը»,-գրել է նա Facebook-ի իր էջում: