Այս տարի Մեծ պահքը կմեկնարկի փետրվարի 12-ին, Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կնշվի ապրիլի 1-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ֆեյսբուքյան իր էջում եկեղեցական մի քանի տոների օրացույցի վերաբերյալ գրառում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը.«Արժե իմանալ, որ այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը հունվարի 27-ին է: Մեծ Պահքի սկիզբը` փետրվարի 12-ին, միջինքը` մարտի 7-ին: Ծաղկազարդը` մարտի 25-ին է, Սուրբ Հարության տոնը` ապրիլի 1-ին»:
Տաղավար տոներից Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, կնշվի հուլիսի 8-ին, Վերափոխումն Սուրբ Աստվածածի (Խաղողօրհնեք)` օգոստոսի 12-ին, Խաչվերացը` սեպտեմբերի 16-ին:
2018 թվականի եկեղեցական օրացույցը` բեռնելու հնարավորությամբ` այստեղ: