«Հայաստանի ազգային պատկերասրահը, հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդեպ, սիրով տեղեկացնում է, որ նշված ցուցահանդեսը կարող եք վայելել ևս մեկ ամիս»,- այս մասին տեղեկանում ենք պատկերասրահի ֆեյսբուքյան էջից:
«Արարում» խորագրով ցուցահանդեսը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին և նվիրված է հայտնի նկարչի ծննդյան 200-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված է 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր: