Թուրքիան չի մոտենա Եվրամիությանը, մինչև ազատ չարձակի երկրի բանտերում փակված լրագրողներին, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարևոր են Եվրամիության համար: Բայց պետք է հիշեցնեմ, որ Թուրքիան մեծ-մեծ քայլերով հեռանում է իր նախկին եվրոպական հավակնություններից: Որևէ առաջընթաց չի լինի, քանի դեռ թուրքական բանտերում լրագրողներ են պահվում»,- հայտարարել է Յունկերը: