2017թ.-ին Ավստրիայում բազմաթիվ մահմեդականներ են դավանափոխ եղել՝ քրիստոնեություն ընդունելով:
2017-ին մկրտված 750 չափահաս անձանց երեք քառորդը մահմեդական երկրներից են եղել: Այդ մասին հայտարարել է Վիեննայի արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Միայն Վիեննայում մկրտվել է 15 տարբեր ազգության 260 մարդ, հաղորդում է Panarmenian–ը` հղում կատարելով Deutsche Welle-ին:
Ֆրեդերիկե Դոստալը, որը պատասխանատու է չափահասների մկրտության համար, ճշմարիտ չի համարում այն պնդումները, թե փախստականները դավանափոխ են լինում ապաստան ստանալու շանսերն ավելացնելու համար:
«Քանի որ Ավստրիայի կաթոլիկ եկեղեցին չի ցանկանում ձևական քրիստոնյաներ ունենալ, մենք շատ խիստ ենք մոտենում թեկնածուների ընտրությանը և մկրտվելու թույլտվությանը»,-ասել է նա:
Առնվազն 1 տարի է տրվում մկրտությանը պատրաստվելու համար, այդ ընթացքում հարկավոր է կանոնավոր այցելել կրոնական պարապմունքները, ներկա լինել ժամերգություններին, հետևել քրիստոնյաների կյանքի նորմերին, մասնակցել բարեգործական միջոցառումներին: