Իրանի իշխանությունները հունվարի 15-ը ազգային սգո օր են հայտարարել`ի հիշատակ Չինաստանի ափերին խորտակված տանկերի անձնակազմի զոհերի, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին տանկերը բախվել էր չինական բեռնատար նավին: Դրա արդյունքում այն բռնկվել էր, ապա հնչել էր պայթյուն:
Իրանական տանկերի՝ 32 հոգանոց անձնակազմը զոհվել էր:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ անձնակազմը զոհվել է գրեթե ակնթարթորեն՝ բախման հետևանքով տեղի ունեցած պայթյունի պատճառով: