Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն Ավիացիոն տեխնոլոգիաների ազգային կենտրոնի բացման արարողությունից հետո ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը տեսողության հետ առաջացած խնդիրների պատճառով, փոխանցում է NEWS.am-ը:
«Քերաթո նահանգի Կոլոն քաղաքում կենտրոնի բացման և գիտության ու տեխնիկայի ոլորտում մրցանակների հանձման արարողության ավարտին նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի, պաշտպանության նախարար Սալվադոր Սենֆուեգոսի, ֆինանսների նախարար Խոսե Անտոնիո Գոնսալես Անայայի, գյուղատնտեսություն նախարար Խոսե Կալսադա Ռովիրոսայի, շրջակա միջավայրի նախարար Ռաֆայել Պակիանո Ալամանի, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆրանսիսկո Գուսման Օրտիսի, քաղաքականության և կառավարության հարցերով գլխավոր համակարգող Անդրես Մասիեյ Ֆերնանդեսի և արարողությանը ներկա մյուս մասնակիցների մոտ աչքերի բորբոքում է նկատվել, որը պահանջել է բժշկական միջամտություն»,-ասված է հայտարարության մեջ: