Երկուշաբթի դիվանագիտական շրջանակների աղբյուրները հայտնել են, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին այցելելու է Ադրբեջան, հաղորդում է trend.az-ը:
Ռուհանիի այցը նախատեսվում է մարտի վերջին շաբաթվա ընթացքում:
Վերջերս Ադրբեջանն ու Իրանը ակտիվորեն զարգացնում են առևտրատնտեսական համագործակցությունը:
Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի տվյալներով, 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 229 մլն դոլար, որից Ադրբեջանից արտահանումը ԻԻՀ գերազանցել է 15 մլն դոլարը: