Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի նախագահ ընտրված Ջանան Քաֆթանջըօղլուն իշխանամետ մամուլի կողմից հարձակումների թիրախում է հայտնվել, փոխանցում է «Արցախպրես»-ը:
Թուրքական մամուլում և սոցկայքերի թուրքական տիրույթներում իշխանամետ մամուլն ու իշխանությունների ներկայացուցիչները սկսել են սև արշավ իրականացնել Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ։
Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ գլխավոր մեղադրանքներից մեկն այն է, որ նա դեռևս 2012թ.–ի ապրիլի 24–ին Twitter–ի միջոցով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«Պատմության մեջ այսօր սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Կոտորված հայ քաղաքացիներին հիշատակում ենք 19։15–ին Թաքսիմում»,–Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Ջանան Քաֆթանջըօղլուն։