Սիրիայում չափազանց շատ օտարերկրյա զինվորական է գտնվում, ինչը դժվարեցնում է հակամարտության կարգավորումը, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Չափազանց շատ երկրները զորքեր ունեն Սիրիայում: Կարծում եմ, որ եթե սիրիացի ժողովուրդը կարողանար ինքը լուծեր իր խնդիրները, հնարավոր է ավելի լավ լիներ», - ասել է Գուտերեշը՝ մեկնաբանելով Սիրիայում «սահմանների անվտանգության ուժեր» ստեղծելու ԱՄՆ պլանները:
Ավելի վաղ Defense Post պարբերականին ԱՄՆ-ի գլխավորած ԻՊ դեմ պայքարի կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ կոալիցիան Սիրիայում սկսել է իր վերհսկողության տակ գտնվող տարածքներում «սահմանների անվտանգության ուժեր» ստեղծել: