Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը

12:47     17 հունվարի, 2018

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ, փոխանցում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության հարցը: Է.Մամեդյարովն իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին:


© armedia.am