Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2018 փետրվարի 5-ին կայցելի Վատիկան, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը Վատիկան կայցելի Հռոմ Պապ Ֆրանցիսկոս 1-ինի հրավերով: Սա 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով Վատիկան կատարվող առաջին այցն է, որն արդեն մամուլում պատմական է որակվել:
Նշվում է, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնելու Երուսաղեմի խնդիրը: