ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ տեղի չի ունենա 2018 թվականին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Վերջերս Նեթանյահուն հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն Երուսաղեմ «տեղի կունենա ավելի շուտ, քան կարծում եք՝ մեկ տարվա ընթացքում»:
«Մինչև այս տարվա վե՞րջ: Մենք քննարկում ենք տարբեր սցենարներ…Մենք նման բան առանձնապես չենք նախատեսում, ոչ», - ասել է Թրամփը: