Հարավային և Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) պաշտոնական ներկայացուցիչները պայմանավորվել են Պհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ընդհանուր պատվիրակությամբ միասնական դրոշով մասնակցելու մասին, ինչպես նաև համաձայնեցրել են հյուսիսկորեացի մարզիկների քանակը:
Միասնական պատվիրակությունը սպիտակ դրոշի ներքո, որի վրա կապույտ գույնով նկարագրված կլինի Կորեական թերակղզու ուրվագիծը, միասնական քայլերթով ցույց կտա ազգային վերամիավորման ձգտումը:
Հյուսիսային Կորեան Օլիմպիական խաղերում կունենա 150 մարզիկ: Բացի այդ, Հարավային Կորեա կժամանեն 230 լրագրողներ ու երկրպագուներ: