Բազմազավակ ընտանիքները Հայաստանում այսուհետ կրթության և առողջապահության ոլորտում ծառայությունների համար արտոնություններ կստանան։ Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան՝ համապատասխան օրինագծի փաթեթն այսօր կառավարության հավանությանն է արժանացել:
Բազմազավակ ընտանիքների երեխաները (չորս կամ ավելի երեխա) այսուհետ մանկապարտեզներում, տեխնիկումներում և բուհերում կօգտվեն մինչև 50% զեղչի հնարավորությունից։
Այդ ընտանիքների երեխաներին ու նրանց ծնողներին առողջապահական պետական ծրագրերով (պատվաստումներ, ախտորոշում կամ պետպատվերով արվող վիրահատություններ) կսպասարկեն լիովին անվճար կամ արտոնյալ գներով։
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մոտ 7400 բազմազավակ ընտանիք կա։