Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի խորհրդարանին է ներկայացրել Դինքի սպանությունից հետո տեղի ունեցող զարգացումներն ուսումանասիրելու ու նմանատիպ հնարավոր սպանությունները կանխելուն ուղղված գրավոր առաջարկ։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով HDP-ի պաշտոնական կայքին, առաջարկում հիշատակվել է, որ Հրանտ Դինքն Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի մասին հոդված գրելուց հետո թիրախավորվել է ազգայնականների կողմից, իսկ 2005-ին էլ նրա դեմ 301-րդ հոդվածով թյուրքականությունը վիրավորելու մեղադրանքով դատ է բացվել։
«Թուրքիայի ազգային մեծ ժողովը պետք է ուսումնասիրի Դինքի սպանությունից հետո տեղի ունեցող զարգացումները և նմանատիպ սպանությունները կանխելու համար կամք դրսևորի։ Այս համատեքստում պահանջում ենք, որ խորհրդարանը ուսումնասիրություններ սկսի հիշյալ թեմայով»,- նշել է Կարո Փայլանը։