Ռիո դե Ժանեյրոում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կոպակաբանա լողափին զբոսնող մարդկանց: Տուժել է առնվազն 15 հոգի, այդ թվում՝ չորս երեխա և մեկ նորածին, որն ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում, տեղեկացնում է բրազիլական Globo հեռուստաալիքը:
Վարորդին ձերբակալել են: Նա 41-ամյա Անտոնիո դե Ալմեյդա Անակիմն է, ով պնդում է, որ էպիլեպսիայի նոպա է ունեցել, սակայն ոստիկանությունը դեռ պետք է պարզի միջադեպի բոլոր հանգամանքները: