Բրիտանացի պահպանողական Դեսմոնդ Սվեյնը քնել է Brexit-ի վերաբերյալ քննարկումների ժամանակ, որոնք հեռարձակվում էին ուղիղ եթերով, հայտնում է Lenta.ru-ն՝ հղվելով BBC Politics թվիթերյան էջին:
Երկու օրվա ընթացքում ավելի քան 575 հազար դիտում հավաքած տեսանյութում խորհրդարանի անդամ Քեն Քլարկի Brexit-ի մասին միատոն ելույթի ընթացքում Սվեյնը քնած է: Տեսանյութի վերջում պահպանողական պատգամավորն արթնանում է Քլարկի հանկարծակի բարձրաձայն հայտարարությունից, ժպտում և ձևացնում է իբրև ուշադրությամբ լսել է գործընկերոջը:
Չնայած տեսանյութի մեկնաբանություններում Սվեյնին քննադատել են աշխատանքային օրվա թեժ պահին քնելու համար, սակայն նաև նշել են, որ նրանք լավ հասկանում և կիսում են քաղաքական գործչի ցանկությունը: Ըստ նրանց, Քլարկի «ձանձրալի ձայնը» զարմանալի քնաբեր ազդեցություն ունի: