ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:
Լսումներին մասնակցելու համար կարող եք զանգահարել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (011) 513415 հեռախոսահամարով: Մասնակցության հայտերը ներկայացնել մինչև ս/թ հունվարի 22-ը: Այս մասին փոխանցում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը: