Սանչեսի և Մխիթարյանի տրանսֆերների շուրջ բանակցող կողմերը դեռևս համաձայնության չեն եկել, հայտնում է Sky Sports-ը: Վերջինիս լրագրող Բրայան Սուոնսոնի տվյալներով, զուգահեռ «Արսենալ»-ը բանակցություններ է վարում «Բորուսիա»-ի հետ Պիեր-էմերիկ Օբամեյանգի համար:
Լոնդոնյան Evening Standard պարբերականը ևս նշում է, որ գործարքը հեռու է ավարտված լինելուց և կողմերը չեն հասցնի հայտագրեն խաղացողներին Պրիմիեր լիգայի առաջիկա տուրում: Պարբերական տվյալներով, բանակցությունները դանդաղել են Մխիթարյանի գործակալի ներկայացրած աշխատավարձի պահանջի պատճառով: Սանչեսն արդեն համաձայնեցրել է իր անձնական պայմանագրի բոլոր կետերը և սպասում է, երբ կարող է միանալ իր նոր թիմին: