Թուրքիայի Մարդին և Դիարբեքիր քաղաքներն ու հարակից շրջանները հունվարի 19-ին ծածկվել են Սիրիայից եկած կարմիր փոշու ամպերով։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դեռ գիշերվանից ուժգին քամու բերած փոշին և անձրևը կշարունակվեն մինչև օրվա վերջ։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Cumhuriyet» թերթի կայքին, փոշու պատճառով տարածաշրջանում ցերեկային ժամերին էլ կարծես գիշեր լինի։ Փողոցներում վառվել են ցերեկային լույսերը, վարորդները երթևեկում են լուսարձակները միացրած, տեսանելիությունը 50 մետրից պակաս է։ Անձրևի պատճառով Մարդինը նաև հոսանքազրկվել է։
Այս իրավիճակի պատճառով քաղաքներում կյանքը կաթվածահար է եղել։ Չեղարկվել են բազմաթիվ ինքնաթիռի չվերթներ, ժամանող ինքնաթիռներն ուղարկվել են այլ օդանավակայաններ։
Առողջապահության ոլոտի պատասխանատուները խորհուրդ են տվել տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։