ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայում անվտանգության հարցերի թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալով, կոչ է արել ասիական երկրներին կեղծ ընտրության առջև չկանգնեցնել ու հարգել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), ԱՊՀ եւ ԵվրԱզԷՍ շրջանակներում նրանց պարտավորությունները:
«Պետք չէ Կենտրոնական Ասիայի երկրներին կեղծ ընտրության առջև դնել. կամ հարավ, կամ հյուսիս: Տարածաշրջանին կառուցողական շրջապատ է հարկավոր, ինչպես նաև համագործակցություն բոլոր կողմերից»,- ասել է նախարարը: