«Սենսացիոնիզմի» և «ապատեղեկատվության» դեմ պայքարելու համար Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաղորդել է, որ սոցիալական ցանցի օգտատերերը կկարողանան ազդել նորությունների որակի վրա՝ գնահատելով դրանց աղբյուրների հուսալիությունը, հաղորդում է Голос Америки-ն:
Հիշեցնենք, որ Facebook-ը ավելի քան 2 մլդ օգտատեր ունեցող աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցն է:
Հարցումների արդյունքում կստեղծվի վարկանիշ, որի առաջատարների մասին տեղեկությունը կհայտնվի սոցիալական ցանցի լրահոսում:
Գործընթացը նախատեսում է սկսել մյուս շաբաթ: