Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են 55 տարի առաջ կնքված և երկու երկրների միջև սերտ համագործակցության զարգացման և հաշտեցման հիմքեր դրած Ելիսեյան պայմանագիրը թարմացնել: Այս մասին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է News.am-ը՝ վկայակոչելով ТАСС-ը:
«Ուրախ եմ, որ 21-րդ դարում նոր մարտահրավերների լույսի ներքո մենք որոշել ենք այս պայմանագիրը թարմացնել», - ասել է նա:
«Գերմանա-ֆրանսիական բարեկամությունն ու համագործակցությունը մշտապես կապված են Եվրոպայի ուժեղացման թեմայով», - ասել է Մերկելը: - Ինչպե՞ս կարող ենք փոխել Եվրոպային գլոբալ աշխարհում: Կարծում եմ, որ դա կարտացոլի նոր Ելիսեյան պայմանագրում»:
Իր հերթին Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ ԵՄ բաենորոգումներ իրականացնելու համար Գերմանիան Ֆրանսիայի համար անհրաժեշտ գործընկեր է: «Մեր ծրագրերը հնարավոր չէ իրականացնել միայնակ: Մենք պետք է կոորդինացնենք մեր ծրագրերը Գերմանիայի հետ»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը: