ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականներ Բեն Ռոդսը և Սամանթա Փաուերը ներողություն են խնդրել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանությունը չճանաչելու համար, ինչը կարող էր վնասել ամերիկա-թուրքական հարաբերություններին: Այս մասին հայտնում է Armenpress-ը՝ հղում կատարելով Politico.com-ին:
«Դա սխալ էր: Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը», - ասել է Ռոդսը:
«Ես ներողություն եմ խնդրում: Ցավում եմ, որ մենք հիասթափեցրինք ամերիկահայերին», -հավելել է ՄԱԿ-ում Օբամայի օրոք դեսպան եղած Սամանթա Փաուերը: