«Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը մեկնաբանել է Daily Mail-ի տեղեկությունը, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արտասվել է թիմակիցներին հրաժեշտ տալու ժամանակ:
«Մխիթարյանն արցունքներն աչքերի՞ն է լքել «Օլդ Թրաֆորդը»: Ես էլ կարտասվեի, եթե ավտոբուսի կայանման վայրից անցնեի գեղեցիկ ֆուտբոլի խաղի»,- գրել է նա Twitter-ի իր էջում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նշենք, որ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հունվարի 18-ին Լոնդոն է մեկնել` Մխիթարյանի «Արսենալ» անցնելու բանակցություններն ավարտելու նպատակով։