Չիլիի հյուսիսում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունենում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), հաղորդում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են շաբաթ տեղական ժամանակով 22.06-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պարինակոտա նահանգի Պուտրե կոմունայից 76 կմ հարավ, օջախը՝ 110,8 կմ խորությամբ:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: