Հունվարի 21-ին նշվում է ամենից արտասովոր տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը: Այն հիմնվել է ԱՄՆ-ում, 1986 թվականին, հաղորդում է Calend.ru-ն:
Տոնի ավանդույթի համաձայն, այդ օրը կարելի է բարեկամաբար գրկել նույնիսկ անծանոթի:
Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Այդ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները գրկախառնվում են:
Տոնի խորհրդի համաձայն, ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ հոգևոր ջերմություն են փոխանցում միմյանց: