Սիրիայի կառավարական զորքերը Իդլիբում ռազմական գործողություն են սկսել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ:
«Սիրիական կառավարական զորքերը և աշխարհազորայինների ջոկատները սկսկել են Իդլիբի արևելյան մասում շրջափակման մեջ գտնվող «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ավելի քան 1500 զինյալների ոչնչացումը», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը հույս էր հայտնել, որ Սիրիայում «Ջաբհաթ ան-Նուսրայի» վերջնական ոչնչացումը տեղի կունենան 2018 թվականին: