Թուրքիայի կոպիտ հարձակումը սիրիական Աֆրինի վրա կապված է Սիրիայի ճգնաժամի հենց սկզբից Անկարայի կողմից իրականացվող քաղաքականության հետ, որը հիմնված է ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցության վրա: News.am-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Թուրքիայի կոպիտ հարձակումը Սիրիայի Աֆրին քաղաքի վրա չի կարելի առանձնացնել այն քաղաքականությունից, որը թուրքական վարչակազմը վարում է Սիրիայում ճգնաժամի առաջին իսկ օրվանից և որը հիմնականում կառուցված է ահաբեկչությանը և տարբեր անուններով ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցության վրա»,- ասել է Ասադը: