Սիրիայում տեղի ունեցող օպերացիան կավարտվի շատ կարճ ժամանակում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք շատ արագ կավարտենք այս օպերացիան: Ահաբեկիչները փախչում են, և մենք բոլորս կքշենք նրանց: Մեր ինքնաթիռները ռմբակոծում են նրանց, այժմ սկսվել է ցամաքային օպերացիան: Մենք զինված գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների պաշտպանության համար»,- ասել է Էրդողանը: