Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում հունվարի 22-ին Աֆրինի վրա հարձակում են սկսել նոր ուղղությամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հարձակումը սկսվել է Աազազ քաղաքից, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ու թուրք զինվորականների վերահսկողության ներքո է անցել «Եփրատի վահան» նախորդ գործողության ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել էր սիրիական Աֆրինում քրդական կազմավորումներ դեմ «Ձիթենու ճյուղ» գործողություն սկսելու մասին: