ԱՄԷ-ում վարորդները, ովքեր աղոթելու համար կկանգնեցնեն տրանսպորտային միջոցները մայրուղիների՝ դրա համար չնախատեսված հատվածներում, կտուգանվեն 1000 դիրհամով (272 դոլար), հայտնում է Gulf News-ը։
Տեղի իշխանությունները պազաբանել են, որ նման որոշում են կայացրել, քանի որ նման կայանումները վտանգավոր են երթևեկության մյուս մասնակիցների համար։
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները կոչ են անում դրա փոխարեն աղոթել լցակայաններում առկա հատուկ աղոթասենյակներում կամ գնալ մզկիթ: