Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի գլխավոր հոպատոսարանի շենքի վրա:
Ըստ «Haberturk» լրատվամիջոցի՝ հարձակման հետևանքով կոտրվել են հյուպատոսարանի շենքի ապակիները: Հարձակումն իրականացրած անձանց չի հաջողվել մուտք գործել հյուպատոսարան: Նրանք դիմել են փախուստի, փոխանցում է Ermenihaber-ը:
Տեղի ունեցածի առնչությամբ սկսվել է հետաքննության, որը իրականացնում է Զալցբուրգի ոստիկանության սահմանադրական պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը: Բերման է ենթարկվել 3 մարդ: