Գերմանիայի Հաննովեր քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել 180 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք քրդերի և թուրքերի միջև, հայտնում է Segodnya.ua-ը:
Ըստ նախնական տվյալների, դրա պատճառ հանդիսացել է B տերմինալում քրդերի կողմից կազմակերպված բողոքի ակցիան՝ ուղղված Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների դեմ: Թուրք ուղևորները հարձակվել են ցուցարարների վրա: Օդանավակայանի աշխատակիցները բաժանել են կռվողներին: Միջադեպի արդյունքում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: