Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները պայմանական օբյեկտներ են ոչնչացրել

15:23     23 հունվարի, 2018

Ուսումնավարժական թռիչքների ընթացքում Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի Միգ-29 կործանիչների օդաչուները փորձարկել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության օբյեկտների ոչնչացումը, հայտնում է Արմենպրեսը:

Թռիչքային առաջադրանքներ կատարելիս օդաչուները յուրացրել են լեռնային տեղանքում օդերևութաբանական բարդ պայմաններում տարբեր բարձրությունների վրա նավավարման պարզ ու բարդ տարրերը տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:

Առանձին և մարտական զույգերի կազմում ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը փորձարկել են պայմանական հակառակորդի ՀՕՊ-ի համակարգի հաղթահարման, ավիացիոն հրթիռների էլեկտրոնային կիրառմամբ առավել կարևոր ցամաքային թիրախների խոցման գործողություններ:

Վարժական թռիչքներն իրականացվում են հարյուրից ավելի զինծառայողների ներգրավմամբ, որոնք ներկայացնում են թռիչքային, տեխնիկական անձնակազմերը և ցամաքային ապահովման ծառայությունները: Գործի է դրված շուրջ 20 ինքնաթիռ: 


© armedia.am