Ադրբեջանի «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության ներկայացուցիչ, ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի անդամ Այդին Միրզազադեն Մոսկվայի հայկական համայնքին մեղադրել է, որ առևտրի կենտրոններից մեկում տեղադրված աղբամանները ներկված են իրենց ազգային դրոշի գույներով։
«Սադրանքի նպատակն է Ռուսաստանի նկատմամբ դժգոհություն սերմանել։ Հնարավոր է` պատճառն այն է, որ երկիրը նոր զենք է գնել Ռուսաստանից։ Հայերի սփյուռքն այդպիսով փորձում է փչացնել երկրների բարեկամական հարաբերությունները», - ասել է Միրզազադեն։
Նրա խոսքերով այդ հարցը կհայտնվի Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան ուշադրության կենտրոնում, և մեղավորները կպատժվեն։