Քաթարը սատարում է սիրիական Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողություն սկսելուն, հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Աֆրինում սկսված Թուրքիայի գործողությունը կապված է ազգային անվտանգության պաշտպանության և սահմանների անվտանգության ապահովման հետ՝ իր տարածք բազմաթիվ ահաբեկչական ներխուժումների պատճառով, ուստի Քաթարն այն սատարում է»,- նշել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ դրանից բացի, Անկարան նման կերպ կանխում է սիրիական տարածքի բաժանումը: