ԱՄՆ Կենտուկի նահանգի Բենտոն քաղաքում անհայտ անձը կրակ է բացել, համաձայն տեղի լրատվամիջոցների: Նահանգապետ Մեթ Բևինի խոսքով՝ մի հոգի է սպանվել, մի քանիսը վիրավորվել են:
Հանցագործը կրակել է առնվազն հինգ հոգու վրա: Այժմ նա ձերբակալվել է, սակայն միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում: Ենթադրյալ հանցագործի կամ տուժածների տարիքը ևս չի հաղորդվում: