Նյու Յորքում կթվայնացնեն 13-րդ դարի հայկական հազվագյուտ ձեռագիրը

10:39     24 հունվարի, 2018

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքի Գեղարվեստի պատկերասրահում պահվող միջնադարյան հազվագյուտ հայկական ձեռագրի որոշ հատվածներ թվայնացվելու են՝ պատկերասրահի առցանց կատալոգում օգտագործվելու նպատակով:

«Ձեռագիրը ստեղծվել է 13-րդ դարում Գրիգոր Տարսոսացու կողմից: Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարիներին ձեռագրի հատվածները փոխանցվել են ձեռքից ձեռք, Գեղարվեստի պատկերասրահի հավաքածուում հայտնվել են 1950 թվականին», - նշում է տեղական Rochester.edu կայքը:

Նշվում է, որ Ռոչեսթերի համալսարանի լավագույն մասնագետներն արդեն սկսել են ձեռագրի թվայնացումը:


© armedia.am