«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան: News.am-ի հաղորդմամբ նման կարծիք հայտնել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին:
«Ես վաղուց եմ որոշել, որ Մեսին Մարադոնայից ուժեղ է: Այդպես եմ կարծում՝ հաշվի առնելով Մեսիի կայունությունն ու գոլերի քանակը: Բացի այդ, ֆուտբոլը գնալով զարգանում է: Այսօր լավագույնը լինելն ավելի բարդ է, քան տարիներ առաջ: Հիմա խաղն ու տեմպն այլ են»,- ասել է նախագահը: