Անգլիական լիգայի գավաթում «Արսենալ»-ը պատասխան կիսաեզրափակիչ խաղում սեփական հարկի տակ պարտության է մատնել «Չելսի»-ին և երկու հանդիպումների արդյունքում դուրս է եկել եզրափակիչ:
Առաջին հանդիպմանն ակումբներն ոչ ոքի են խաղացել, իսկ երկրորդ՝ պատասխան հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Անգլիական լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությանը չի մասնակցի, քանի որ ավելի վաղ այս տուրնիրում հայտագրված է եղել ՄՅՈւ-ի կազմում: