Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինի շրջանում քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատների զինյալները Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ են խոցել, Интерфакс-ին հայտնել քրդական աղբյուրներից։
«Աֆրինի Շեխուրզե գյուղի մետ (Շիեի շրջան) քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների զինյալները թուրքական ինքնաթիռ են խոցել»,– հաղորդել է գործակալության զրուցակիցը՝ չմանրամասնելով, թե երբ և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել։
Թուրքիան հունվարի 20-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում քրդական ռազմականացված ջոկատների դեմ: