ԱՄՆ Գուգենհայմի թանգարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը Սպիտակ տան համար վարձակալության հանձնել Վինսենթ վան Գոգի կտավներից մեկը՝ փոխարենն առաջարկելով ոսկուց պատրաստված զուգարանակոնք:
Նշվում է, որ իտալացի հայտնի քանդակագործ Մաուրիցիո Կատելանի ստեղծած նմուշը կարող է Սպիտակ տանը տրամադրվել երկարաժամկետ օգտագործման համար:
«Իհարկե, այն չափազանց արժեքավոր ու փխրուն նմուշ է, բայց մենք կտանք բոլոր անհրաժեշտ ցուցումներն այն տեղադրելու ու օգտագործելու համար», - նամակում գրել է թանգարանի համակարգողը:
Նշենք, որ America անունով նորմալ գործող այս ցուցանմուշը դիտարկվում է, որպես սուր երգիծանք ԱՄՆ չափազանց հարստության:
Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը: