Լոնդոնյան «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ով նոր ակումբում ընտրել էր 7 համարը, չի կաողանա նույն համարով հանդես գալ նաև «Եվրոպայի Լիգայի» խաղերում, գրում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:
Բանն այն է, որ ընթացիկ մրցաշրջանում այդ համարով արդեն հանդես է եկել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով արդեն տեղափոխվել է «Մանչեսթր Յունայթեդ»: ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ միևնույն մրցաշրջանի ընթացքում առաջնության ժամանակ նույն համարի տակ չի կարող խաղալ նույն թիմից երկու ֆուտբոլիստ:
Շուտով կհայտարարվի Մխիթարյանի երկրորդ համարի մասին: