Սիրիական ընդդիմությունը որոշում է կայացրել բոյկոտել Սոչիում ազգային երկխոսության կոնգրեսը, փոխանցում է «Արցախպրեսը»:
«Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի բանակցային կոմիտեն հայտարարում է Սոչիում կոնգրեսի բոյկոտի մասին»,- ասված է կառույցի թվիթերյան էջում:
Ազգային երկխոսության կոնգրեսը նախատեսված է Սոչիում, հունվարի 30-ին։ ՌԴ ԱԳՆ-ն մոտ 1600 մարդ է հրավիրել Սիրիայից, նաև դիտորդներ ՄԱԿ-ից և տարբեր երկրներից: