Փարիզում վտանգավոր ջրհեղեղ է: Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը հատուկ դրոն է գործարկել քաղաքի հիմնական կետերում Սենայի մակարդակի բարձրացմանը հետևելու համար: Օդերևութաբանները զգուշացնում են. անձրևները կշարունակվեն, հաղորդում է Vesti.ru-ն:
Լիոնի բնակիչները 2001-ից չեն հիշում, որ Սոնա գետը ափերից դուրս գար: Անձրևը ողջ օրը չի դադարել:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը դարձել է Սենա գետը: Միայն լապտերների սյուների ծայրերն են հիշեցնում, որ այստեղ մի քանի օր առաջ փողոցներ են եղել:
Փողոցները վերածվել են լճերի, չեն երևում ցանկապատերը, պատնեշները: Սեփականատերերի մոռացած ավտոմեքենաներն այժմ կարող է միայն էվակուատորը տանել:
Մարդիկ ստիպված են խարխափելով մի կերպ անվտանգ ճանապարհ գտնել: Մի քանի հարյուր մարդ ստիպված են ապաստաններում մնալ. նրանց նավակներով տարհանելուց հետո այդտեղ են տեղավորել:
Փրկում են նաև Լուվրի գլուխգործոցները:
«Տպավորություն է, որ այս ամենը գլոբալ տաքացման հետևանք է: Ցավոք, ավելի վատ է լինելու»,- կարծում են Փարիզի բնակիչները:
Մետրոն և քաղաքից դուրս գտնվող գնացքները խափանումներով են աշխատում:
Իսկ հեղեղումներից փրկվող առնետները սկսել են ավելի շատ նկատվել քաղաքի փողոցներում: