Փարիզում հեղեղման բարձրակետն դեռ չի անցել, Ֆրանսիայի մայրաքաղաքը շարունակում Է պաշտպանել ափերը և հաշվել տարերքի վնասները:
Նշվում է, որ հեղեղումը բարձրակետին կհասնի հունվարի 29-ի առավոտյան: Սպասվում Է, որ Սենում ջրի մակարդակը միջին մակարդակից կբարձրանա մինչև 5,95 մետրի նշագիծը:
Սկսած հունվարի 29-ից փարիզցի առևտրականները և քաղաքի բնակիչները կարող են հայտարարագրեր տալ վնասների մասին, որոնք նրանք կրել են Սենի վարարման հետևանքով: Նշենք, որ 2016 թվականի հեղեղումների հետևանքով ապահովագրական ընկերությունները 1.4 մլրդ եվրո էին փոխհատուցել: